Փետրվարի 21-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 փետրվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

Ազգային ժողովի 214 դահլիճում

կհրավիրվիՏնտեսական հարցերի մշտական հանձնաժողովինիստը:

V

12:00-ին

Ազգային ժողովի 414 դահլիճում

կկայանա Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովինիստը:

13:00-ին

Ազգային ժողովի 414 դահլիճում

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովընիստ կգումարի:

V

15:00-ին

Ազգային ժողովի 114 սրահում

կկայանաՏարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովինիստը:

ՀՀ նախարարություններ

15:00-ին

Թուֆենկյան հյուրանոցում

ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարները համատեղ պաշտոնական հրաման կստորագրեն, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր: Այն գործելու է բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա: Ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով միավորել երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական ռեսուրսները հետբուհական բժշկական կրթության ոլորտում, ինչպես նաև համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ ստանալու նորարարական, ռեզիդենտակենտրոն ծրագիր՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Ծրագրի ակադեմիական գործընկերներն են ԱԱԻ-ն և ԵՊԲՀ-ն իսկ միջազգային գործընկերը՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Ծրագիրը գործում է ԱՆ-ի նպատակային օրդինատուրայի ծրագրի շրջանակներում: Այն մեկնարկել է 2023 թ. հոկտեմբերի 9-ին և ունի մրցութային կարգով ընդգրկված 8 սովորող՝ ընդունված և ԵՊԲՀ-ի և ԱԱԻ-ի միջոցով:

V

Պետական կառույցներ

11:00-ին

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում (Գր.Լուսավորչի 15)

Մայրենիի օրվա կապակցությամբ կազմակերպվում է միջազգային գիտաժողով՝ «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով:

12:00-ին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Արշակունյաց 28)

տեղի կունենա «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի տարեկան արդյունքների ամփոփմանը նվիրված «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությանը: Կհանձնվեն մրցանակներ. «Տարվա հայ հեղինակ», «Տարվա բեսթսելեր», «Տարվա ամենապահանջված թարգմանությունների հրատարակիչ», «Տարվա բեսթսելերների թարգմանիչ» և այլ անվանակարգերում: «Արմենպրես»-ը «Երեւանյան բեսթսելեր» նախագիծն իրականացնում է արդեն 11 տարի՝ նպատակ ունենալով մոնիտորինգի լայն գործիք ապահովել գրողների, հրատարակչությունների, գրախանութների համար, ընթերցողներին իրազեկել արդի գրական միտումների, ամենապահանջված գրքերի մասին, ամրապնդել գրքի նկատմամբ սերն ու ընթերցելը դարձնել վարակիչ: Միջոցառմանը կամփոփվի նաև գործակալության և գործընկեր հրատարակչությունների «Գրքապտույտ» մրցույթը, հրավիրված են մրցույթի հաղթողները: Միջոցառումը բաց է լուսաբանման համար: Մրցանակակիրները կունենան ելույթի հնարավորություն:

V

18:00-ին

Մատենադարանի թանգարանում

Մայրենի լեզվի օրվա շրջանակում տեղի կունենա «Տառի գունադարձումը» խորագրով ցուցահանդեսի բացման փակ արարողությունը։ Ցուցադրությանը ներկայացված կլինեն Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» ստեղծագործությունները և Մատենադարանի հավաքածուներից արժեքավոր ու բացառիկ նմուշներ։ Բացման խոսքով հանդես կգան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Արմենուհի Սաղդասարյանը։ Հաջորդ օրը՝ փետրվարի 22-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա «Տառի գունադարձումը» խորագրով ցուցահանդեսի հանրային բացման արարողությունը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

«Էլիտ Պլազա» ԲԿ «Քրքորյան» սրահում

կկայանա Տնտեսական լրագրողների ակումբի մամուլի ասուլիսը՝ «ՀՀ տնտեսությունը 2023թ-ին. տնտեսական արդյունքների ամփոփում» թեմայով: Բանախոս՝ ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյան:

V

13:45-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում

տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձին։ Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ԵՄ անդամ երկրներից բարձրաստիճան ներկայացուցիչներ։

V

Մշակույթ

14:00-ին

Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում /Տերյան 72/

Մայրենի լեզվի անաղարտության օրը՝ փետրվարի 21-ին գրադարանը կազմակերպում է հանդիպում Հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանի հետ։ Նա հանրային դասախոսություն կներկայացնի «Մեր լեզուն և մենք» թեմայով։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ