1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 20-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 404.47 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.16 դրամով և կազմել 436.87 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.38 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 510.00 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 255.45 դրամով և կազմել 26229.74 դրամ: Արծաթի գինն աճել է 1.05 դրամով և կազմել 300.20 դրամ: