Փետրվարի 20-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 փետրվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային ժողովի 314 դահլիճում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի:

V

11:00-ին

Ազգային ժողովի 334 դահլիճում

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում: Օրակարգում՝ «Երեւան համայնքում տեղական տուրքերի՝ 2024թ. շինարարական թույլտվությունների դրույքաչափերի վերաբերյալ» թեման է:

V

Պետական կառույցներ

12:00-ին

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24ա, 1-ին հարկ)

տեղի կունենա սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանցի ներկայացումը և հաշվողական կենտրոնի բացումը, որը ստեղծվել է «Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի (US DOE) ֆինանսավորմամբ՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) գործընկերային նախագծի միջոցով։ Միջոցառման ժամանակ կանցկացվի աշխատաժողով, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի գիտատեխնիկական տարաբնույթ հիմնախնդիրների լուծման նպատակով դիտացանցի տվյալների օգտագործման հնարավորությունները, կառուցվածքը, սարք-սարքավորումները և ծրագրային ապահովման հիմնական պարամետրերը։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

«Հոլիդեյ Ինն Երևան-Հանրապետության հրապարակ» հյուրանոցի «Անի» սրահում /Ամիրյան 2/

Հայաստանի բանկերի միությունը հրավիրում է մասնակցելու մամուլի ասուլիսի, որի ընթացքում կներկայացվեն՝ ՀՀ բանկային համակարգի 2023 թվականի գործունեությունն ամփոփող ցուցանիշները: Հանրության կողմից ՀՀ բանկային համակարգի ընկալման և վերաբերմունքի գնահատման հետազոտության արդյունքները։ Բանախոս Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյան:

12:30-ից

Գեղարքունիքի մարզում

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքի մարզ կատարվելիք շրջայցի ընթացքում կայցելիռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն։ Մարզում Հայաստանում МИР հիմնադրամի (Միջազգային զարգացման ինստիտուտ) կողմից և Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ ստեղծվել էեզակի տարածք երեխաների համար՝ ուսումնասիրելու ռուսաց լեզուն, մշակույթը և հայ-ռուսական բարեկամության պատմությունը: Roza Grigoryan

13:00-ին

ISTC հիմնադրամում (Ալեք Մանուկյան 1/7)

կկայանա Երեւանի պետական համալսարանի, «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերության և Ձեռնակությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցության շրջանակում իրականացվող Սոցիալական ազդեցության ինկուբացիոն ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել սոցիալական որեւէ խնդիր լուծող նորարական գաղափարների իրականացմանը՝ օգնելով ձեռներեցներին սաղմնային փուլում գտնվող գաղափարը կյանքի կոչել և գաղափարից անցում կատարել դեպի ձեռնարկություն։ Միջոցառմանը նախատեսված է փոխըմբռնման հուշագրի ստորագրում Երևանի պետական համալսարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Ցե-Կվադրատ Ամպեգայի» միջև:

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

Մեդիա կենտրոնում

կներկայացվիԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցը՝ ըստ ԶԼՄ-ների և լրագրողների դեմ դատական գործերի մշտադիտարկման տվյալների: Բանախոսներ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան, փաստաբան Դավիթ Ասատրյան: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2023 թ․ օգոստոսի 1-ից դեկտեմբերի 31-ը անցկացրել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի մշտադիտարկում։ Ամփոփված արդյունքների, այդ թվում՝ վիճակագրական տվյալների հիման վրա կատարվել է վերլուծություն և պատրաստվել զեկույց:

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ «Հայաստանի տնտեսությունը 2023 թվականին ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» թեմայով: Բանախոսներ՝ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աղասի Թավադյան:

V

14:30-ին

Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջականում

տեղի կունենա քննարկում՝ «Վերականգնողական արդարադատություն. որքանո՞վ արդյունավետ է գործում համակարգը» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունում առանձին հարցեր համակարգող խորհրդական Կարեն Հակոբյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյան: 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքը։ Ըստ այդմ՝ Պրոբացիայի ծառայությունն այլևս առանձին պետական ծառայություն է: Կարգավիճակի փոփոխությունը ի՞նչ նոր հնարավորություններ է ստեղծում վերականգնողական արդարադատության ոլորտում:

Մշակույթ

19:00-ին

Ազգային գրադարանի մեծ դահլիճում (Տերյան 72)

կկայանա «Կարմիր պաստառը» (1976) միջոցառում՝ նվիրված Միսաք և Մելինե Մանուշյաններին: Հրավիրում ենք հատուկ կինոցուցադրության՝ նվիրված Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփմանը փարիզյան Պանթեոնում։ Ֆիլմը ֆրանսերեն է՝ հայերեն ենթագրերով «Կարմիր պաստառը» ռեժիսոր Ֆրանկ Կասենտի (1976) օկուպացված Ֆրանսիայի պատերին փակցված կարմիր պաստառը ժողովրդի դատաստանին էր հանձնել մի խումբ օտարերկրյա, մեծ մասամբ կոմունիստ պարտիզանների, որոնց ղեկավարում էր հայազգի Միսաք Մանուշյանը: Ազատ Ֆրանսիայի համար պայքարող 23 ներգաղթյալ պարտիզաններից 22-ը, որոնք ձերբակալվեցին գերմանացիների ծավալած լայն արշավի ընթացքում, գնդակահարվեցին Մոն-Վալերիենում 1944թ. փետրվարի 21-ին: Այս ֆիլմում նկարագրված է ֆրանսիական Դիմադրության շարժման օտարերկրյա նահատակների հերոսական պատմությունը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը