Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի «Ամերիաբանկ»-ի հնարավոր վաճառքի հետ․ Մեսրոպ Առաքելյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն «Ամերիաբանկ»-ի հնարավոր վաճառքի հետ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կապ ունենալու մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի «Ամերիաբանկ»-ի հնարավոր վաճառքի հետ։

«Հաշվի առնելով «Ամերիաբանկ»-ի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը, որը հասանելի է բոլորին․

Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում «Ամերիաբանկի բաժնետեր։

Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:

Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։

Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։

Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։

Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ»,- գրել է Առաքելյանը։

Փետրվարի 19-ին «Ամերիաբանկ»-ը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ «Ամերիաբանկ»-ը և Bank of Georgia Group-ը համաձայնության են հասել համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։ ՄԹ գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct Authority, FCA) հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Որպես հաջորդ քայլ` գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողները 2023 թվականի սեպտեմբերին 27-ին Լաչինի միջանցքում ապօրինի ձերբակալել էին Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և նրան տեղափոխել Բաքու։ Ավելի ուշ Բաքվի դատարանը Վարդանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Բաքվում Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։

Հայերեն English

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել