ՀՀ կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիային Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր։

«Բացի բանակի համակարգից, մենք ունենք նաև աշխարհազորային համակարգ, որը հետագայում պետք է զարգանա և դառնա մեր տարածքային պաշտպանության համակարգի մաս։ Ինքն իր մեջ ունի բաղադրիչներ, և բաղադրիչներով նայում ենք, որ նաև մեր բնակչությունը որոշակի ներգրավվածություն ունենա տարածքների պաշտպանությանը։ Այդ առումով որոշ կազմակերպությունների հետ համագործակցում ենք։ Բայց նաև այդ դեպքերից պետք է որոշակի հետևություն անել։

Հիմա քննարկում ենք համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգը, որի իմաստն այն է, որ մենք հնարավորինս լայն շրջանակի մարդկանց ներգրավենք երկրի անվտանգությանը մասնակցելու հարցում։ Այստեղ տարիքի մեջ չի խնդիրը, կարծում եմ, որ պետք է աշխատենք, որպեսզի զուտ զինվորական կարգապահությունը և տրամաբանությունը լինի անառարկելի և անքննելի»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն العربية English فارسی Français Русский

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

Բնության պահպանման նպատակներն իրական ներդրումային հնարավորությունների վերածելու թեմայով անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Հայաստանում քաղաքաշինության և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցերը քննարկվել են COP17-ի շրջանակում