Բադալյան եղբայրների տարբեր ձեռնարկություններից հինգը ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված բիզնեսներից հինգը նախորդ տարեվերջի ամփոփիչ արդյունքներով ներառվել են ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում՝ նշանակալից ներդրում ապահովելով հանրապետության տնտեսական զարգացման մեջ։ Գործելով ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, խաղային բիզնեսի, այլև հեռուստատեսության, բանկային և վճարային համակարգերի, գյուղատնտեսության, հանրային սննդի և նույնիսկ շինարարության ոլորտներում՝ այդ ձեռնարկությունները դարձել են հայաստանյան բիզնես լանդշաֆտի առանցքային ներկայացուցիչներ։

Ընդգծելով բիզնեսների բազմազանությունը և աշխատաշուկայի վրա դրական ազդեցությունը՝ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանը նշում է․ «Մեր կողմից հիմնադրված ընկերություններում աշխատակիցների քանակը Հայաստանում 2023թ․ կազմել է շուրջ 7000 հոգի, իսկ արտերկրում՝ 2000-ից ավելի»։

2022 և 2023 թվականների տարեկան արդյունքներով տնտեսական տվյալներն ընդգծում են Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված հայաստանյան բիզնեսների առողջ ու կայուն աճը։ Մասնավորապես, 2023թ․ ընթացքում վճարված հարկերի ծավալը կազմել է 17,3 միլիարդ դրամ։ Հոլդինգի և երկրի խոշորագույն ՏՏ կազմակերպությունը՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն 2023թ․ պետբյուջե է վճարել ավելի քան 12 միլիարդ ՀՀ դրամ։

Հատկանշական է, որ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված և տարբեր ոլորտներում գործող բիզնեսներից հինգը 2023թ․ արդյունքներով ներկայացված են ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Երկրում գործող խոշորագույն՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՏՏ ընկերությունն զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը, «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն՝ 93-րդ։ «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն 648-րդ տեղում է, «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ-ն՝ 873-րդ, իսկ «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն 958-րդ խոշոր հարկատուն է Հայաստանում:

Նշված խոշոր հարկատու ընկերությունները գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների, խաղային բիզնեսի, հեռուստատեսության և բանկային ոլորտներում՝ հավաքականորեն զգալի ներդրում ապահովելով ՀՀ տնտեսական աճում։

Հայերեն Русский

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

«Խաղաղության խորհուրդը» կոչ է արել Գազայում իշխանությունը շտապ փոխանցել տեխնոկրատների ​​կոմիտեին

Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություն

Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության մասին

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը