Լավ է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների. Շոլց
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հաստատել է, որ Գերմանիան ու Եվրոպան պատրաստ են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կանցլերը հանդիպմանն է անդրադարձել X-ի իր միկրոբլոգում:
Deutschland und Europa stehen bereit, die Friedensverhandlungen zwischen Armenien und Aserbaidschan nach Kräften zu unterstützen. Das habe ich im Gespräch mit beiden Ländern bekräftigt. Gut, dass beide Seiten zugesagt haben, offene Fragen ohne neue Gewalt lösen zu wollen. #MSC pic.twitter.com/oz7OXDS68h
— Bundeskanzler Olaf Scholz (@Bundeskanzler) February 17, 2024
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,-նշել է Շոլցը:
Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպումը կայացել է փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: