Քաղաքականություն

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը արժանապատիվ ու կայուն խաղաղությանը. Բլինքենը՝ Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը արժանապատիվ ու կայուն խաղաղությանը. Բլինքենը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը արժանապատիվ ու կայուն խաղաղությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգութան համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Հայաստանը շատ բարձր գնահատված գործընկեր է Միացյալ Նահանգներում և մենք բարձր ենք գնահատում նրա հանձնառությունը արժանապատիվ և կայուն խաղաղությանը»,-ասել է Բլինքենը:

Նա հավելել է, որ բացի դա քննարկելուց ու դրա ուղղությամբ աշխատելուց, աշխատում են նաև ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում, և մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել այդ ամենը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում