Բուլղարիան կշարունակի աշխատել Հայաստանի և Եվրամիության գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ․ Ռումեն Ռադև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է բուլղարական BTA գործակալությունը։

Նշվում է, որ Բուլղարիայի նախագահն ու Հայաստանի ԱԺ նախագահը համաձայնվել են, որ Բուլղարիան և Հայաստանն ունեն հրաշալի գործընկերություն, ակտիվ և կառուցողական երկխոսություն և երկկողմ տնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման ներուժ։

Ռումեն Ռադևն ընդգծել է Բուլղարիայի շահագրգռվածությունը Հայաստանի հետ առևտրի և ներդրումների խթանման հարցում, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի ընդլայնման կարևորությունը։ Այս համատեքստում Բուլղարիայի նախագանն ընդգծել է հայ-բուլղարական առևտրատնտեսական պալատի գործունեությունը, որը հավելյալ գործիքներ է ներկայացնում երկու երկրների բիզնես շրջանակների համագործակցության համար։

Կողմերը նաև ընդգծել են հայերի և բուլղարացիների բազմադարյա պատմական և մշակութային կապերը, որոնք ամուր հիմք են ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրերի միջոցով կրթության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար։

Ռադևն ընդգծել է Բուլղարիայի մեծաթիվ հայկական համայնքի ակնառու ներդրումը երկկողմ կապերի զարգացման հարցում և ակտիվ մասնակցությունը Բուլղարիայի սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին։

«Բուլղարիան նաև կշարունակի աշխատել Հայաստանի և Եվրամիության գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ»,- հայտարարել է Բուլղարիայի նախագահը։

Կողմերը քննարկել են նաև ակտուալ հարցեր՝ կապված Հարավային Կովկասում ամուր խաղաղության, անվտանգության և կայունության հետ։

Հայերեն العربية English Español Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները