Փետրվարի 16-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 փետրվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-ին

«Անի» հյուրանոցի «Անի» սրահում

տեղի կունենա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023թ. ընթացքում կատարված աշխատանքի ամփոփիչ միջոցառումը: Կմասնակցեն ՇՄ Նախարար, կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Սիմիդյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը (համաձայնությամբ): Ժամը 12:00-ին՝ պարգևատրման արարողություն:

V

15:30-ին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում

տեղի կունենա «Հայկազեան հայագիտական հանդէս» պարբերականի 43/1 և 43/2 հատորների շնորհանդեսը:

16:00-ին

Հայաստանի պատմության թանգարանում

տեղի կունենա 2023թ. թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես-վաճառք։ Շնորհանդեսին կներկայացվեն՝ Ա.Իսրայելյան «Աղ ու հաց», «Լճաշենի ամրոցն ու դամբանադաշտը» (կազմող Բեն Վարդանյան), «Հայաստանի քարի դարը։ Կատալոգ-պատկերագիրք։ Հատոր I։ Ստորին պալեոլիթ», Հ.Հովհաննիսյան «Sylloge Nummorum Byzantinorum Armenia IV. բյուզանդական դրամներ. Byzantine Coins (1028-1059)», «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի 11-րդ և 12-րդ համարներ, Լիլիա Ավանեսյան “The Etymology and Semantics of Ornaments in Armenian Carpets”: Թվարկված հրատարակությունները՝ բացառությամբ «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականների և “The Etymology and Semantics of Ornaments in Armenian Carpets” կատալոգի, ենթակա են վաճառքի։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

«Իմփաքթ հաբ Երևանում» (Տիգրան Մեծ 80)

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն կազմակերպում է ճեպազրույց՝ ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից «Հնարավոր հարկային խախտումների» թեմայով: Ճեպազրույցի ընթացքում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը կներկայացնի 2024թ. հունվարից ՀՀ ՊԵԿ-ի կողմից ՌԴ-ում աշխատած ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից «Հնարավոր հարկային խախտումների» մասին ստացված նամակները։ Փորձագետը կներկայացնի ինչ հարկերի մասին է խոսքը, ինչպես է ստացվել, որ 2022թ.-ին ՌԴ-ում օրինական աշխատաքային պայմանագրով աշխատած միգրանտները, որոնց համար գործատուն ՌԴ-ում հարկեր է վճարել, դարձել են հարկային պարտավորությունները խախտած անձինք ՀՀ-ում և ենթարկվել տույժերի: Բանախոսը նաև կներկայացնի Հայաստանից դուրս գալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք) կատարելու վերաբերյալ պահանջի հանելուց հետո ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների 2024 թ. հունվարի 1-ից սկսած առաջացած խնդիրների մասին։ Ճեպազրույցը իրականացվում է «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած ՀԿ-ների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի շրջանակներում: 095019972:

12:00-ին

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի շենքում (Վազգեն Սարգսյան 26/3)

տեղի կունենա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում աշխատողների արհեստակցական կազմակերպության հիմնադիր համաժողովը: Արհեստակցական կազմակերպությունը ստեղծվելու է իր անդամների աշխատանքային, դրա հետ կապված սոցիալական, տնտեսական իրավունքները և շահերը ներկայացնելու Հայաստանում տարբեր մակարդակներում և պետական մարմիններում ու աշխատավայրերում, ինչպես նաև աջակցելու է մասնագիտական վերապատրաստումներին, աշխատանքի ընթացքում ծագած խնդիրների լուծմանը և այլն: Համաժողովինկմասնակցի80 պատվիրակ, արհեստակցական կազմակերպությանը անդամակցելուեն

հազարիցավելաշխատողներ:

12:00-ին

Բուզանդի 1/3 հասցեում (2-րդ հարկ, ՀԴԿ գրասենյակ)

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հրավիրում է մամուլի ասուլիս՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում, Արցախյան շարժման տարեդարձի օրը, ժամը 16։30-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ (հասցե՝ Բյուզանդ 1/3, 2-րդ հարկ, ՀԴԿ գրասենյակ)։ 010 52-52-73:

Մշակույթ

18:00-ին

Կապույտ մզկիթում

տեղի կունենա պարսիկ դասական բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծությունների հայերեն գրքի շնորհանդեսը։

V

19:00-ին

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (Խորենացի 15)

տեղի կունենա «ԿարդաLove» գրքի փառատոնի բացման արարողությունը։Գրքի տոնին ընդառաջ սա լավագույն և ամենասպասված իրադարձությունն է լինելու գրքասերների համար։ Փառատոնը տևելու է փետրվարի 16-18-ը:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ