Ֆասթ Բանկը ստացել է Mastercard-ի անդամակցության լիցենզիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆասթ Բանկը ստացել է Mastercard համակարգի քարտերի թողարկման և սպասարկման լիցենզիա։ Համագործակցության արդյունքում Բանկը շուտով իր հաճախորդներին կառաջարկի Mastercard World և Mastercard World Black Edition քարտեր։

«Մենք շատ ուրախ ենք Mastercard քարտերի թողարկման և սպասարկման հնարավորության համար, քանի որ այն կարևոր քայլ է ՀՀ բանկային ոլորտն աշխարհում ամենաժամանակակիցներից և առաջադեմներից մեկը դարձնելու ճանապարհին։ Անհամբեր սպասում ենք Mastercard-ի առավելությունները մեր հաճախորդներին առաջարկելուն և նրանց համար ֆինանսների կառավարման ավելի մեծ հնարավորություններ ստեղծելուն»,-ասել է Ֆասթ Բանկի ներկայացուցիչը։

Mastercard-ի անդամակցության լիցենզիայի ստացումից հետո Բանկն ընդլայնում է նաև բանկոմատների ցանցն ու տանում քարտերի թողարկման, սպասարկման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների ապահովման աշխատանքներ, նորարարությունների միջոցով ձգտում է նպաստել Հայաստանում բանկային ծառայությունների հասանելիության բարձրացմանն ու արագությանը։

«Այս նորությունը կարևոր է նաև Mastercard-ի համար, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությունը մեր առաքելության և տեսլականի անբաժանելի մասն է: Մենք հավատում ենք, որ ապագան անկանխիկն է, և հպարտ ենք լինել այս տրանսֆորմացիայի շարժիչ ուժերից մեկը: Ֆասթի հետ մեր համագործակցությունը կնպաստի Հայաստանում ֆինանսական գործառնություններն էլ ավելի մատչելի դարձնելու գործընթացին»,-ասել է Վրաստանում և Հայաստանում Mastercard-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն։

Mastercard-ը համաշխարհային վճարումների ոլորտում տեխնոլոգիական ընկերություն է: Մենք ղեկավարում ենք աշխարհի ամենաարագ վճարային դատավարական ցանցը, որը միավորում է ավելի քան 210 երկրներում գործող ձեռնարկությունները, սպառողներին, ֆինանսական հաստատությունները, մանրածախ ցանցերը և կառավարությունները: Mastercard-ի արտադրանքներն ու համակարգերը դարձնում են առօրյա բիզնես գործունեությունը, ինչպիսիք են գնումները, ճանապարհորդությունները, բիզնեսը և ֆինանսական կառավարումը ավելի պարզ, արդյունավետ և անվտանգ:

Հայերեն English Русский

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի վարչապետի և Ռումինիայի նախագահի մամուլի ասուլիսը

Հայաստանի հրաձիգները կմասնակցեն «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարին

Հայաստանը 2028 թվականին ևս կհյուրընկալի խոշոր բասկետբոլային մրցաշար

Քաղաքացիությունից զրկելու մեխանիզմի շուրջ դեռ քննարկումներ պետք է լինեն. Արփինե Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող դրույթի մասին

ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչու է Ղարաբաղից տեղահանված անձանց անձնագրերի ծննդավայր դաշտում նշվում Ադրբեջան

Անբարեխիղճ մրցակցություն պետական գնումներում. «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերությունները տուգանվել են 29 854 000 դրամի չափով

Իրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարարին