Ադրբեջանի հետ քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է. Զախարովա
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի հետ քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է. Զախարովա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1130310.jpg)
ՄՈՍԿՎԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը շարունակելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ռուս-ադրբեջանական հերթական շփման ուղղությամբ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է, նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը՝ համատեղ պարեկության իրականացմամբ, մշակութային հուշարձանների, կրոնական ժառանգության պահպանմամբ»,- նշել է Զախարովան և հավելել՝ այդ շփումները ձևավորված են կառուցողական հիմքի վրա և կրում են պարբերական բնույթ: