Փետրվարի 15-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 փետրվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

13:00-ին

ԱԺ նիստերի դահլիճում

կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով: Լսումները նախաձեռնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

11:00-ին

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում /Հրաչյա Ներսիսյան 7, ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն/

փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Օրվա առիթով կենտրոնում կհնչի քաղցկեղի դեմ տարած հաղթանակը խորհրդանշող զանգը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի շահառու փոքրիկներից մեկի՝ 10-ամյա Ալեքս Կիզողյանի համար։ Ալեքսը կհնչեցնի խորհրդանշական զանգը, ապա պտույտ կկատարի կենտրոնում՝ մաղթելով բուժում ստացող բոլոր բալիկներին շուտափույթ ապաքինում։ Ապա կստանա խորհրդանշական մեդալը՝ «Հաղթող կյանքի պայքարում»՝ իր բուժող բժշկի կողմից։

V

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի ասուլիսը։ Թեմա. մեկնարկում է «Մանկապատանեկան գրքի երեւանյան» 20-րդ՝ հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-ին

«Մեսսիեր 53» հյուրանոցային համալիրում (Վարդանանց 15/4)

կմեկնարկի «Թանգարաններիմասին»

ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նվիրված կլոր սեղանը:Կլոր սեղանը նվիրված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծին և դրանում առկա խնդիրների, այդ թվում՝ ՀՀ թանգարանային հավաքանու, թանգարանների ստեղծման, լուծարման և վերակազմակերպման, ՀՀ մշակութային ժառանգության պահպանման և մշակութային արժեքների ապօրինի շրջանառության կանխման և կանխարգելման վերաբերյալ հարցերի քննարկմանը: Կլոր սեղանին հրավիրված են մասնակցելու ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները,ՀՀ ԿԳՄՍ նախարարության, թանգարաններիևշահագրգիռ այլ կազմակերպություններիներկայացուցիչները: Կազմակերպվում է«Հայկական պետություն» տեղեկատվական, վերլուծական և գիտահետազոտական նախաձեռնության կողմից: 091 811231, 041 542054, 096 708555:

17:00-ին

Unicorn Community-ում (Կողբացի 83)

տեղի կունենա վարպետության դաս-քննարկում՝ Web3-ի թեմայով։ Դասընթացի բանախոսներն են՝ Web3 Armenia շահույթ չհետապնդող հիմնադրամի հիմնադիր Արտյոմ Հարությունյանը,Web3 Armenia շահույթ չհետապնդող հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանը: Վարպետության դաս-քննարկման նպատակն է IT web3 ոլորտը լուսաբանող և ոլորտում գործունեություն ծավալող լրագրողների ու PR մասնագետների համար առավել պարզ լեզվով բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում Web3-ը։ Դասընթացի մուտքն ազատ է։ Roza Grigoryan:

Մամուլի ակումբներ

11:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների գործող պաշտպան Գեղամ Ստեփանյանիև նախկին պետնախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի

ասուլիսը: Բանախոսները կամփոփեն հունվարի 22-ից փետրվարի 9-ը ԱՄՆ կատարած իրենց այցի արդյունքները: Գեղամ Ստեփանյանը և Արտակ Բեգլարյանը, «120 000 պատճառ կոալիցիայի» աջակցությամբ, Վաշինգտոնում մասնակցել են Միջազգային կրոնական ազատության համաժողովին, ելույթներ ունեցել տարբեր հարթակներում և ներկայացրել Արցախի ժողովրդի ցեղասպանության հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության ու այլ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: Ուշադրություն. ասուլիսի ընթացքում բանախոսները կներկայացնեն բացառապես ԱՄՆ կատարած իրենց այցի մանրամասներն ու կպատասխանեն այցի հետ կապված հարցերին:

V

14:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հարթակի միացմամբ

տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների համագործակցությունը առողջապահության ոլորտում» թեմայով:

Մշակույթ

14:00-ին

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հիմնադրամի (Պոլիտեխնիկի) ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ «Էպոսի լավագույն ընթերցող» խորագրով խաղ-մրցույթ կկազմակերպվի՝ նվիրված «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակին։ Այս տարի լրանում է նաև «Սասունցի Դավիթ» առաջին համահավաք բնագրի (1939) 85-ամյակը։ Միջոցառմանը կմասնակցի նաև գրականագետ, էպոսագետ, բ.գ.թ., ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս Հայկ Համբարձումյանը։ Միջոցառմանը զուգահեռ Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում կբացվի հայկական ժողովրդական էպոսին նվիրված գրականության ցուցադրություն։ Ի թիվս այլ գրքերի՝ կցուցադրվեն էպոսի բացառիկ հրատարակություններ։

V

Հայերեն Русский

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի