Քաղաքականություն

Փարիզը անվերապահ և անփոփոխ հանձնառություն ունի՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը․Ֆրանսիայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Փարիզը անվերապահ և անփոփոխ հանձնառություն ունի՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը․Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպման արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեֆան Սեժուրնեն ընդգծել է Ֆրանսիայի անվերապահ, ամբողջական և անփոփոխ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը:

Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությունները, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ֆրանսիան շարունակում է ավելացնել մարդասիրական աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին. խոսքը 29 միլիոն եվրո կազմող օգնության մասին է, որն ուղղված է ՀԿ-ներին, ԿԽՄԿ-ին, Հայկական Կարմիր Խաչին և ՄԱԿ-ի գործակալություններին՝ այս հատկապես խոցելի բնակեցված խմբերի սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցության ընդունման և ապահովման համար:

Նախարարներն ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների արդյունքները: Ֆրանսիայի ԱԳ նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։

«Արդար և հարատև խաղաղություն կարող է լինել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անխախտելիության հարգանքի դեպքում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում