3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
10 փետրվար, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
11:00-ից |
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (Մովսես Խորենացու փող., 15 շենք) |
կկայանա Հայաստանում զենքի մշակույթի ձևավորմանը նպաստող «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության համագումարը, որի շրջանակում կկայանա կառույցի խորհրդի կազմի, նախագահի, վերստուգողների ընտրությունը։ Օրակարգում 2023 թ. կատարած աշխատանքների և գործունեության ամփոփումն է, ինչպես նաև կներկայացվեն առաջիկա 5 տարվա ռազմավարությունն ու 2024-ին նախատեսվող ծրագրերը։ Կառույցի խորհրդի կազմը, նախագահը, վերստուգողները կընտրվեն մեկ տարի ժամկետով։ Այս պահին Խորհրդի նախագահն է Հրանտ Մանասյանը, իսկ կազմակերպության տնօրենը Բենիամին Բուչախչյանը։ Խորհրդի անդամների և նախագահի ընտրությունը կկայանա ժամը 14:30-ից սկսած։Roza Grigoryan |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
16:00-ին |
«Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում /Աբովյան 7/ |
տեղի կունենա Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Սա պոեզիա է մերօրյա մարդու մասին` տխուր, բայց ոչ հուսահատ։ Հենրիկ Էդոյանի կարծիքով` «Համլետ Առաքելյանը «Ինչ տխուր է սակայն» ժողովածուում փորձում է բանաստեղծական լեզվամտածողությամբ բացատրել և մեկնաբանել իր աշխարհի առեղծվածը»: Շնորհանդեսին հեղինակը և ընկերները` Անի Խաչիկյանը, Մանե Մխոյանը, Հրաչուհի Ութմազյանը և Տաթև Հովակիմյանը, կընթերցեն գրքից հատվածներ։ |
|
|
18:00-ին |
«Լոֆթ Երևանում» |
ընթերցողի սեղանին կդրվի ամերիկյան ճանաչված Pixar անիմացիոն ընկերության հաջողության պատմությունը ներկայացնող գիրք։ Կկայանա Էդ Քեթմուլի «Ստեղծարարների ընկերությունը. ճշմարիտ ոգեշնչմանը խոչընդոտող անտեսանելի ուժերի հաղթահարումը» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում գրքի և Pixar-ի հաջողության մասին կպատմեն գրքի թարգմանիչ Լիլիթ Քալաշյանը և կինոգետ Ներսես Գևորգյանը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։ |