Քաղաքականություն

Վարչապետը վստահեցնում է՝ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում

1 րոպեի ընթերցում

Վարչապետը վստահեցնում է՝ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձի հարցը շարունակում է մնալ ՀՀ իշխանության օրակարգում, բանակցություններում այդ հարցերը դրվում են քննարկումների սեղանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

«Մեր բանակցություններում, շփումներում գերիների, պահվող անձանց խնդիրը մշտապես օրակարգում է: Եվ մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին: Հասկանալի է, որ դա շատ զգայուն հարց է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ երկար ժամանակ Ադրբեջանից գերիների վերադարձ չէր լինում, սակայն 2023-ի դեկտեմբերին հաջողվեց 32 գերեվարված անձանց վերադարձնել:

«Եվ ինչպես նախկինում, այսօր էլ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,-վստահեցրեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում