Փետրվարի 8-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 փետրվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

V

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

13:00-ին

Մատենադարանի թանգարանում

տեղի կունենա բարերար Վահե Բադալյանի կողմից ձեռագրերի կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարքի նվիրաբերության արարողությունը։ Դրա շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։ Սքանավորման արդյունքները կնպաստեն նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։

V

14:30-ին

Մոր և մանկան առողջության կենտրնում (Մարգարյան հիվանդանոց)

նշվում է անպտղության հաղթահարման ծրագրի 20-ամյակը։ Ներկա կլինի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

տեղի կունենա ասուլիս. «Ինչպե՞ս կզարգանան ներքաղաքական գործընթացները Հայաստանում» թեմայով: Երևանի ավագանու ընդդիմության ներկայացուցիչներին մանդատներից զրկելու, կոռուպցիոն սկանդալների ֆոնին ինչպե՞ս կզարգանան ներքաղաքական գործընթացները երկրում և ինչո՞ւ իշխող կուսակցությունը հենց հիմա խոսեց նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, այս և այլ հարցերի կպատասխանի քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։

Մշակույթ

15:00-ին

Հայաստանի պատմության թանգարանում

տեղի կունենա «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրության փակման արարողությունը։ Ցուցադրությունում ներկայացված են Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայկական մշակութային ժառանգությունը փաստող պատմական քարտեզներ, միջնադարյան կոթողներ, գորգեր, զարդեր, լուսանկարներ և մի շարք այլ արժեքավոր նմուշներ։ Ցուցադրությունում տեղ է գտել նաև Նախիջևանի Նորս գյուղի Սմբատյանների տոհմածառը։ Շարունակելով ավանդույթները՝ տոհմի ներկայացուցիչ Մհեր-Դավիթ Սմբատյանը այդ օրը Հայաստանի պատմության թանգարանին կնվիրի Սմբատյանների տոհմական ձեռնափայտը, որը ստացել է իր պապից՝ հայ գեղանկարիչ Կարեն Սմբատյանից։

V

15:00-ին

Հայաստանի նկարիչների միությունում

կբացվի «Վարկանիշային ցուցահանդես»-ը, որին կմասնակցեն միության անդամ չհանդիսացող արվեստագետները: Ցուցահանդեսն իրականանում է ժյուրիի մասնակցությամբ: Բոլոր նրանք, ովքեր կընտրվեն ժյուրիի կողմից, կստանան մեկ միավոր և այդ միավորները հավաքելով, կկարողանան դիմել Հայաստանի նկարիչների միության անդամակցության համար:

18:30-ին

«Մոսկվա» կինոթատրոնում

տեղի կունենա ռեժիսոր Նադի Իսպիրյանի «Թամզարա» ֆիլմի պրեմիերան: Լուսաբանող լրագրողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 223210և ստանալ հրավիրատոմս:

Հայերեն Русский

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի