Քաղաքականություն

Հայաստանի նախագահը Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահը Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետի հետ

ԲՈՒԴԱՊԵՇՏ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 7-ին հանդիպեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանդիպումը կայացավ Հունգարիայի վարչապետի նստավայրում։

Հայաստանի նախագահը կայցելի նաև Հունգարիայի Ազգայի ժողով, որտեղ հանդիպում կունենա երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի հետ։

Փետրվարի 6-ին Վահագն Խաչատուրյանը հանդիպել էր Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում