Փետրվարի 7-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 փետրվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

V

ՀՀ նախարարություններ

15:00-ին

ՀՀ ԿԳՄՍ

նախարարության կողմից իրականացվող «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթի անցկացման կարգում փոփոխությունների կատարման և մասնագիտական դիտարկումների քննարկման նպատակով՝ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կունենա հանդիպում մարզական լրագրողների հետ: Քննարկմանը կարող են մասնակցել այն լրագրողները, որոնք նախորդ տարում ունեցել են առնվազն 10 իրադարձային կամ վերլուծական մարզական հրապարակում, ինչպես նաև ունեն դիտարկումներ և առաջարկություններ՝ կապված մրցույթի անցկացման կարգի լրամշակման վերաբերյալ: ՀՀ ԿԳՄՍՆ

V

Պետական կառույցներ

12:00-ին

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի թատրոնի 2023 թվականի ամփոփումը և առաջիկա ծրագրերը։ Բանախոսներ՝ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան, թատրոնի գեղ.ղեկավար Արմեն Էլբակյան:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

տեղի կունենա Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը. աշխարհին նոր համաճարա՞կ է սպառնում» թեմայով։ Արդյոք աշխարհին սպառնո՞ւմ է «X հիվանդություն» համաճարակը: Ինչո՞վ է դա վտանգավոր: Որքանո՞վ են ԵԱՏՄ երկրների առողջապահական համակարգերը պատրաստ դրան։ Ինչպե՞ս է ԵԱՏՄ-ում աշխատում կենսաբանական անվտանգության ոլորտի վերահսկողության ընդհանուր համակարգը, այս հարցերին կպատասխանի ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՌԴ կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:

Մշակույթ

10:00-ից

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում

Համադանի մշակութային օրերի շրջանակում՝ հաշվի առնելով ձեռագործ արվեստի ու արհեստի ոլորտում Համադան նահանգի բացառիկ կարողությունները՝ կանցկացվի ձեռագործ արվեստի ու արհեստի աշխատանքների ցուցահանդես: Իրանական ավանդական մշակույթի, սովորույթների ու ծեսերի հետ հայաստանյան հանրությանը ծանոթացնելու նպատակով՝ Համադանի արվեստագետների խումբը Հայաստանում կայանալիք շրջագայության ծրագրի շրջանակներում Երևանի մշակութային կենտրոններում, ինչպես նաև դպրոցներում հանդես կգա մի շարք հետաքրքիր միջոցառումներով։ Նույն օրը, ժամը 15։00-ին Կապույտ մզկիթում ավանդական երաժշտական կատարումներով հանդես կգա Համադան նահանգի մշակույթի և իսլամական առաջնորդության գլխավոր վարչության կողմից ներկայացված «Ային» երաժշտական համույթը (կատարումը կուղեկցվի պարսից զրուցասացության -(պարսկ․ naqāli)ներկայացմամբ)։ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոն:

V

Հայերեն Русский

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի