Փետրվարի 6-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 փետրվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

14:00-ին

«Ին վինո» գինու բարում

hավատարիմ մնալով հայկական տեղածին բացառիկ սորտերը բացահայտելու և հանրությանը ներկայացնելու առաքելությանը` «Նոա օֆ Արենի» ընկերությունը կներկայացնի Թոզոտ սորտի խաղողից 2021,2022,2023 թվականների բերքահավաքից պատրաստված կարմիր և վարդագույն գինիները։ Միջոցառումը փակ է. մասնակցելու են միայն ոլորտի ներկայացուցիչներ՝ գինեգործներ, սոմելիեներ, գինու արտադրությամբ զբաղվողներ և լրագրողներ։ Համտեսից առաջ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը կներկայացնի Թոզոտ խաղողի սորտի առաձնահատուկություններն ու գինեմետ գրավչությունը։ Այնուհետև «ՆՈԱ» ընկերության գլխավոր գինեգործ Պավել Վարդանյանը կկիսվի Թոզոտի հետ աշխատելու իր եռամյա փորձառությամբ։ Հյուրերը հնարավորություն կունենան փորձելու «Նոա օֆ Արենի» ընկերության Արենի համայնքի Ռինդ և Աղավնաձոր գյուղերի խաղողի այգիների Թոզոտ սորտի խաղողից պատրաստված մինչև 15 տեսակի միասորտ և կուպաժային գինիներ։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

13:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Քաղաքական մանև՞ր, թե՞ կառավարման մտահոգություններ. ի՞նչ է կատարվում Երևանի ավագանիում» թեմայով: Բանախոսներ՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյան: Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, սակայն դեռևս հաստատում չկա։

16:00-ին

Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում

տեղի կունենա քննարկում՝ «Փաստաբանական ծառայությունը կթանկանա՞. ահազանգում են փաստաբանները»թեմայով։ Բանախոսներ՝ «Իրավունքներիպաշտպանությունառանց սահմանների»ՀԿնախագահ Արաքս Մելքոնյան, ՀՀփաստաբանների պալատի անդամներ. Գոռ Գևորգյան, Միքայել Դանիելյան:

Մշակույթ

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել