6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
02 փետրվար, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
12:00-ին |
Ազգային ժողովի 214 սրահում |
կկայանա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: |
V |
|
12:00-ին |
Ազգային ժողովի 314 սրահում |
կկայանա Թագուհի Թովմասյանի եւ իր փաստաբանի համատեղ ասուլիսը։ Խոսելու ենք դատարանի կողմից բավարարված՝ Լենա Նազարյանի դեմ իմ հայցի մանրամասների մասին։ Թագուհի Թովմասյան: |
|
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
10:00-ին |
Մատենադարանի նոր մասնաշենքի Հ.Թամրազյանի անվան դահլիճում (Մ.Մաշտոցի 53) |
կկայանա «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը, որին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Համաժողովին կմասնակցեն նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Համաժողովի բանախոսների թվում են «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Պիրջանյանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը: |
V |
|
11:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենԼևոն Ազիզյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը։ Թեմա. վերամշակվել են կլիմայաբանության շինարարական նորմերը.հունվարին դիտված եղանակակլիմայական պայմանների ամփոփում և փետրվար ամսվա կանխատեսում։ |
V |
|
17:00-ին |
Մատենադարանի թանգարանային մասում՝ Ղուկաս Չուբարյանի քանդակների ցուցասրահում |
տեղի կունենա «Ղուկաս Չուբարյան 100» ցուցահանդեսի կատալոգի շնորհանդեսը։ Ելույթներ կունենան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Ազգային պատկերասրահից և Նկարիչների միությունից ներկայացուցիչներ, ինչպես նաև Ղուկաս Չուբարյանի դուստրը՝ գեղանկարիչ Անուշ Չուբարյանը։ 2023թ-ին պետականորեն նշվում էր Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100 ամյակը։ Այդ առթիվ հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվել էր բացառիկ ցուցադրություն: |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
12:00-ին |
«Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում (Փավստոս Բուզանդի 97/2) |
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու«Մարդու իրավունքների վիճակը Զինված Ուժերում»թեմայով հանրային քննարկմանը։ Քննարկման ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչները կներկայացնեն ՀՀ Զինված Ուժերում մահացության դեպքերի վիճակագրությունը։Քննարկման երկրորդ հատվածում պետական կառույցների ներկայացուցիչները հանդես կգան ելույթով՝ ներկայացնելով զինծառայողների մահվան փաստով նախաձեռնված քրեական վարույթների ընթացքը և արդյունավետությունը՝ դեպքերի պատճառների բացահայտման և կանխանգելման համատեքստում։ Հանդիպումը կավարտվի հարցուպատասխանով։ |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
11:30-ին |
ԵՊՀ մեծ դահլիճում (Ալեք Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք՝ 3-րդ հարկ) |
տեղի կունենա «Աշակերտական ինքնակառավարման հայաստանյան ֆորում» ծրագիրը։ Ծրագիրն իրականացնում է ՀՀ ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, կառույցի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆորումի դասընթացներին, աշակերտական հիմնախնդիրների քննարկումներին կմասնակցեն հանրակրթական շուրջ 200 դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահները և մանկավարժական համակազմի ներկայացուցիչները։ Լավագույն նախաձեռնություն իրականացրած դպրոցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։ |
|
|
13:00-ին |
ԵՊԲՀ-ում՝ Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում |
կանցկացվի «Ջրծաղիկ. կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունները ՀՀ-ում, կանխարգելման արդի մոտեցումները» թեմայով համաժողով, որը մեկ հարկի տակ կհամախմբի առաջատար մասնագետների: |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:00-ին |
«Փաստարկ» մամուլի ակումբի |
հյուրն է Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը: Թեմա՝ դիտարկումներ թենիսի կորտերի հիմնախնդրի և ընդհանրապես մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ: |
|
|
|
Սպորտ |
|
|
|
22:45-ին |
Հայաստանում |
կկայանա տափօղակով հոկեյի «Երևանյան գիշերներ-2024» ամենամյա միջազգային մրցաշարի բացումը:Մրցաշարի մասնակիցներ՝ 1. «Скользкий лед» (ք.Մոսկվա, Ռուսաստան), 2. Հայաստանի հավաքական (Հայաստանի Հանրապետություն), 3. Solar Bears (ք.Լիմասոլ, Կիպրոս), 4. «Օլիմպ» (Ուլյանովսկի մարզ, Ռուսաստան): Մրցաշարը կկայանա փետրվարի 2-4-ը: Փետրվարի 4-ին, ժամը 15:30-ին՝ պարգևատրում: AHL-ի մամուլի կցորդ Աֆելիյա Հակոբյան: |