Քաղաքականություն

Զախարովան անդրադարձել է չհարձակման պակտ ստորագրելու՝ Ադրբեջանին արված ՀՀ առաջարկին

1 րոպեի ընթերցում

Զախարովան անդրադարձել է չհարձակման պակտ ստորագրելու՝ Ադրբեջանին արված ՀՀ առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայունության ու երկարաժամկետ խաղաղության լավագույն երաշխիքը 2020-2023 թվականների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համոզմունք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով չհարձակման պակտի ստորագրման վերաբերյալ ՀՀ կողմից Ադրբեջանին արված առաջարկին։

«Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման երաշխիքը բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերականգնումն է, որոնք կնքվել են 2020-2022 թվականների ընթացքում»,-ասել է Զախարովան՝ կարծիք հայտնելով, որ սա այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ է Բաքվի և Երևանի հաշտեցման համար, որը ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում