Քաղաքականություն

Կօգտագործենք մեր բոլոր հնարավորություններն Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար․ Չեխիայի խորհրդարանի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Կօգտագործենք մեր բոլոր հնարավորություններն Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար․ Չեխիայի խորհրդարանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ,31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան անդրադարձել է Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու հնարավոր մեխանիզմների մասին հարցին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Չեխիայի խորհրդարանի խոսնակին հարցրեցին, թե ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ:

«Երբեք չպետք է հանձնվենք և պետք է դրդենք նրանց այս խոսակցություններին: Սա շատ կարևոր է: Իմ՝ Բաքու այցի ժամանակ ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչո՞ւ նրանք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք:

Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասաց Ադամովան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում