Հունվարի 31-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

31 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

11:00-ին

Ազգային ժողովի 214 սրահում

նիստ կհրավիրիՏնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:

11:50-ին

ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում

տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի համատեղ մամուլի ասուլիսը։ Խնդրում ենք ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահ ներկայանան միայն ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ ժամը 11։50-ից ոչ ուշ։ Պարտադիր ներկայանալ հավատարմագրերով: Ասուլիսը կտեւի 30 րոպե:

12:00-ին

Ազգային ժողովի 414 սրահում

տեղի կունենա Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

15:00-ին

Ազգային ժողովի 114 սրահում

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի:

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

11:30-ին

ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում /Մելիք-Ադամյան 1/

տեղի կունենա նախարար Վահե Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը կամփոփի 2023 թվականին իրականացրած ծրագրերի եւ միջոցառումների արդյունքները, ինչից հետո կպատասխանի լրագրողների հարցերին: Կարող եք մոտենալ 11:00-ից սկսած պարտադիր անձը հաստատող փաստաթղթով:

Պետական կառույցներ

11:00-ին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (Կենտրոն նստավայր, Տիգրան Մեծի պող., 23/1)

տեղի կունենա Գագիկ Խաչատրյանի հերթական դատական նիստը։ Խաչատրյանների փաստաբանական խումբ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

14:00-ին

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում (Դրոյի փողոց 22/5)

կմեկնարկի «Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց» նախաձեռնությունը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) 1 միլիոն ԱՄՆ դոլար լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին: Այդ աջակցության շնորհիվ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19,300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ։ Միջոցառման շրջանակում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի և «Դիմոքրասի Ինտերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդի հետ կմիանան Աղետների ռիկսի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամին և քաղաքային իշխանություններին։ Կտրամադրվի հաջորդական թարգմանություն անգլերենից հայերեն և հակառակը:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

14:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Զորակոչը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով» թեմայով: Բանախոս. «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյան: Ժամկետային զինծառայողների՝ 2024 թ. հունվարի 8-ից մեկնարկած ձմեռային զորակոչը կավարտվի հունվարի 31-ին:

Մշակույթ

18:30-ին

Հայաստանի պատմության թանգարանում

Չեխիայի ազգային թանգարանի հետ համատեղ տեղի կունենա «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացումը, որն իրականացվում է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք