Հունվարի 30-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

14:00-ին

Ազգային ժողովի 414 սրահում

կկայանա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովինիստը:

V

Պետական կառույցներ

12:00-ին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստերի դահլիճում /Իսահակյան 28, 1-ին հարկ/

տեղի կունենա հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի մամուլի ասուլիսը: Թեման՝ 2023 թվականի հանձնաժողովի գործունեության ամփոփում:

V

15:20-ին

ՀՀ կենտրոնական բանկում

կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 15:30-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

10:00-ին

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)

տեղի կունենա «Erasmus +» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» («KPI4HE») ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում «Էրազմուս +» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Աշխատաժողովի բացման արարողությանը հրավիրված են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Մամուլի ակումբներ

12:00-ին

SputnikԱրմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ 2-րդ միջազգային գրական մրցույթի արդյունքների ամփոփում: Կհրապարակվեն Ֆ.Մ.Դոստոևսկու անվան«Ռուսական ակնարկի ավանդույթները և ժամանակակից բլոգերությունը» IIմիջազգային գրական մրցույթի արդյունքները։ Այս տարի մրցույթին ներկայացվել է ավելի քան50 աշխատանք Հայաստանից,Ռուսաստանից և Վրաստանից: Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝ Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ԳՄՌԿ մամուլի ծառայության բաժնի համակարգող, Հայաստանի գրողների միության անդամ Ելենա Շուվաևան, Սուրբ Կիրիլ և Մեթոդիոսի անվան գրողների միջազգային միության վարչության նախագահ Ելենա Ասատուրովան:

Մշակույթ

16:00-ին

Ժամանակակից արվեստի թանգարանի նոր վերանորոգված և լուսատեխնիկայով վերազինված ժամանակավոր ցուցադրությունների սրահում (Մաշտոցի 7)

կկայանա ժամանակակից նկարչուհի

Նարինե Առաքելյանի«Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» խորագրով

անհատական ցուցահանդեսի պաշտոնական բացումը /համադրողԱնտոն Լևախին/: «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը. Նարինե Առաքելյանի ճանապարհորդությունն է դիցաբանությունից դեպի Մետավերս»:

Հայերեն Русский

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի