Հունվարի 29-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-ին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

տեղի կունենա մամուլի ասուլիս: Կերկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը: Տեղի կունենա Հազար ու մի երգ հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը: Թանգարան-ինստիտուտի սրահում կգործարկվի նաև «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը: Նախագիծը հնարավորություն է ստեղծում VR ակնոցի միջոցով մուտք գործել Կոմիտաս Վարդապետի՝ Կ.Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ: Վիրտուալ շրջայցը հագեցած է ինտերակտիվ բաղադրիչով, ամբողջ ընթացքն ուղեկցվում է Կոմիտասի մասին պատմող տեղեկատվական նյութով։ Հնչում է նաեւ Կոմիտասի ձայնը։ Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյան, գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյան, «Կոմիտասի աշխատասենյակը» VR նախագծի հեղինակ, թանգարանագետ Մարինե Հարոյան և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյան: ՀՀ ԿԳՄՍՆ

12:00-ին

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Քըրք Քրքորյան» սրահում

կներկայացվի «Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝ խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» ծրագիրը: Ժամը 12:00-12։15-ը՝ հանքարդյունաբերության ոլորտի հարկային վճարումները և ոլորտի ներկա վիճակը. բանախոս՝ «Հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյան: 12:15-12:30-ը՝ խոշոր հարկ վճարողների ոլորտային բաշխվածությունը և դրա ազդեցությունը տնտեսական կառուցվածքի փոփոխության վրա. բանախոս՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյան: 12:30-12:45-ը՝ տնտեսական զարգացման վեկտորի ուղղությունն ըստ հարկային մուտքերի. համեմատական վերլուծություն, բանախոս՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյան: 12:45 13:00-ը՝ հարցուպատասխան: Տնտեսական լրագրողների ակումբ:

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային քաղաքականության բաժնի պետ Արևհատ Պողոսյանի ասուլիսը։ Թեմա. ճանապարհային անվտանգության բարձրացում, ենթակառուցվածքների բարելավում։

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի, ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Մխիթար Բալայանի ասուլիսը։ Թեմա. կայուն եկամտի աղբյուրի հնարավորություն գյուղական բնակավայրերում.մենկնարկում էարտադրության նոր ծրագիր։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

15:00-ին

Seven Visions Resort & Places, The Dvin համալիրում

Newmag հրատարակչության և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի միջև կստորագրվի հուշագիր: Newmag հրատարակչությունը և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում են արցախցի հեղինակներին աջակցող համատեղ գրական մրցույթ, որի նպատակն է նպաստել արցախյան գրական ժառանգության և հեղինակների գրական գործունեության շարունակելիության ապահովմանը։ Գրական մրցույթում հաղթած հեղինակի գիրքը կհրատարակի Newmag-ը, հրատարակչությունը նաև պատասխանատու կլինի մրցույթը հաղթած հեղինակի գրքի խմբագրման, ձևավորման, տպագրության և տարածման համար:

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել