Հունվարի 27-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

10:00-ին

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (Արգիշտի 7)

կենտրոնը կազմակերպել է իր կողմից ՀՀ-ում անցկացվող ռուսաց լեզվի անվճար դասընթացների ուսուցիչների որակավորման բարձրացման ծրագիր: Վերապատրաստման դասընթացին մասնակցում են ռուսաց լեզվի և գրականության ավելի քան 50 ուսուցիչ ՀՀ բոլոր մարզերից։ Դասընթացը վարելու են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար ուսումնական հաստատությունների լավագույն մասնագետները։ Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ։ Նույն օրը Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում կբացվի «Ժամանակների կապը»ցուցահանդեսը՝ նվիրված Լենինգրադի ազատագրման 80-ամյակին։ Օրվա ավարտին մասնակիցների համար նախատեսվում է նաև կինոդիտում՝ «Կյանքում ամենակարևորը» ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառմանը հրավիրված են՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը:

Հոգեւոր

09:30-ից

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին

նշում է երիտասարդության ու սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների տոնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ։ Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում. 09:30-ին՝ Մատենադարանից Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի կբերվի 17-րդ դարում Ս.Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Ս.Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս.Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչեւ երեկոյան ժամերգությունը: 09:30-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Ս.Սարգսի աջը: Հավարտ Ս.Պատարագի սուրբ մասունքի օրհնությունը կբաշխվի հավատավոր ժողովրդին: Սուրբ աջը եկեղեցում կմնա մինչեւ երեկոյան ժամերգությունը: Ժամը 11:00-ին՝ տոնական Ս.Պատարագ Ս.Սարգսի անունը կրող երկու եկեղեցիներում: Այս տարի արդեն 9-րդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ պարգեւատրվելու են Հայոց բանակում ծառայողները։ Ժամը 15:00-ին՝ ՀՀ նկարիչների միության դահլիճում (Աբովյան 16) ցուցահանդես՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին։ Ժամը 16:30-ին՝ «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. Սիրո խոստովանություն գրքով» Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Իմ գաղտնի գրքասեր» ծրագրի մասնակիցների գրքերի հանձնումը:

V

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել