Հունվարի 26-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

12:00-ին

ԱԺ 334 սրահում

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեգնազ Մանուկյանի նախաձեռնությամբ տեղի կունենա «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով աշխատանքային քննարկում:

V

Պետական կառույցներ

10:00-ին

«Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում (Փավստոս Բուզանդ 97/2)

«Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորամբ ծրագրի շրջանակում կմեկնարկի «Հայաստանում տեղական մակարդակում շրջանաձև տնտեսության զարգացման ուղիները» գիտաժողովը՝ մասնակցությամբ Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսի։ Համաժողովին կմասնակցեն շահագրգիռ տարբեր կողմեր (ՏԻՄ, ՔՀԿ-ներ, կրթական հաստատություններ, փորձագետներ, միջազգային կազմակերպություններ և այլն), ՀՀ տարբեր մարզերից, ովքեր կկիսվեն իրենց ունեցած փորձով։

V

16:30-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում /Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան 20/

տեղի կունենա Երևանի Արամի 23 հասցեի հուշարձան-շենքիհարակից հասցեում ապօրինի շինարարության վերաբերյալ դատական նիստ։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

14:30-ին

«Հոլիդեյ Ինն Երեւան» հյուրանոցում /Ամիրյան 2, Հանրապետության հրապարակ/

կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձեւի դրույթների իրականացման Իջեւան եւ Վարդենիս համայնքների 2023-2024 թվականների տեղական գործողությունների ծրագրի եւ ծրագրի իրականացման ժամանակացույցի շնորհանդեսը: Միջոցառումն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ ՀՀ ԱԳ նախարարության հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Մամուլի ակումբներ

14:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա Մոսկվա-Երևան-Թբիլիսի տեսակամուրջ՝ «Իրանի դեմ սադրանքները կհանգեցնե՞ն Մերձավոր Արևելքում լարվածության նոր փուլի» թեմայով: Մերձավոր Արևելքում անհանգիստ է։ Մեծ պատերազմի վտանգը սպառնում է տարածաշրջանին։ Ինչպես են հետագայում զարգանալու իրադարձությունները տարածաշրջանում, ինչպես կարող է այս ամբողջ իրավիճակը ազդել Հարավային Կովկասի երկրների վրա, այս մասին կպատմի քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը:

15:00-ին

«Ա1+»-ի հեռուստատաղավարում

Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա բանավեճ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում. ի՞նչ արդյունք ունենք օրենքի կիրառումից երեք տարի անց» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյան, ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Բանավեճն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինիwww.a1plus.amկայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը:

V

Մշակույթ

13:00-ին

«Ալեքսանդր» հյուրանոցի «Կարս» սրահում(Աբովյան փող., 3/4 շենք)

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ամյակի առթիվ կայանալիք համերգին (հունվարի 27-ին լրանում է մեծանուն կոմպոզիտորի 85-ամյակը)։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023 թվականի աշխատանքների ամփոփմանն ու ընթացիկ տարվա անելիքներին։ Բանախոսներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան։ Ասուլիսի ավարտին լարայինկվարտետի կողմից կկատարվեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից։

V

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել