Տնտեսություն

«Դայմենշն» ՓԲԸ-ն տեղաբաշխում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային 11․20% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը

3 րոպեի ընթերցում

«Դայմենշն» ՓԲԸ-ն տեղաբաշխում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային 11․20% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Դայմենշն» ՓԲԸ-ն տեղաբաշխում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային 11․20% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

  • Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝11.20%
  • Տեղաբաշխման ծավալ՝3,000,000,000 ՀՀ դրամ
  • Մեկ պարտատոմսի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
  • Արժեկտրոնների վճարման պարբերականություն` եռամսյակային
  • Շրջանառության ժամկետ՝ 30 ամիս
  • Մարման ամսաթիվ՝ 18.07.2026
  • Տեղաբաշխման օրեր՝ 18.01.2024 – 18.04.2024 թթ.

Թողարկման պայմաններն առավել մանրամասն՝ https://www.dimension.am/webroot/myfiles/files/pdf/Terns%20of%20Issue%20-%20Fast%20Bank/%D5%80%D5%80%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4.pdf :

«Ֆասթ Բանկի պարտատոմսերի եկամտաբերությունը բավականին գրավիչ է և պարտատոմսերի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։ Պարտատոմսերը ոչ միայն ապահովում են ֆիքսված բարձր եկամուտ, այլև ներդրողի համար երկրորդային շուկայի ճկուն գործիքներ են։ Ֆասթ Բանկի պարտատոմսերը մրցունակ են, եկամտաբերությունը՝ գրավիչ․ դրա վկայությունն է, որ 2023 թ․-ի տարբեր տրանշերի տեղաբաշխումներն ավարտվել են ժամկետից շուտ», - նշել է տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Մովսիսյանը:

Տեղաբաշխված պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում՝ ապահովելով ազատ շրջանառություն։ Ինչպես նաև, գնանշումն իրականացվելու է շուկա ստեղծողի կողմից:

Ի դեպ, Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։

Նշենք նաև, որ Դայմենշնը շարունակում է տեղաբաշխել դոլարային անվանական արժեկտրոնային 6% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը 2023թ.-ի դեկտեմբերի 15-ից 2024թ.-ի ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում: Մանրամասների համար այցելեք հետևյալհղումով:

ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով։

Թողարկումների հիմնական պայմանները կարելի է գտնել Ֆասթ Բանկի պաշտոնական կայքում:

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 հեռախոսահամարով կամ դիմել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով աշխատող 33 մասնաճյուղերից ցանկացածը:

010 510000 |www.fastbank.am

010 545670 |www.dimension.am

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:

Սույն նյութը համարվում է գովազդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում