Հունվարի 25-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող., 3/4 շենք)

ֆրանսիացի հայտնի քաղաքագետ, աշխարհաքաղաքականության դոկտորՖրեդերիկ Անսելը կհանդիպի քաղաքագետների ու հայաստանյան մամուլի հետ, կպատասխանի հարցերին։ Մուտքն ազատ է։

12:00-ին

ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30)

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ փաստաբաններ Սիրանուշ Սահակյանի, Ռուբեն Մելիքյանի եւ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ։ Սույն թվականի հուվարի 22-ին վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի։ Հաշվի առնելով հարցի հանրային լայն հնչեղությունը եւ համակարգային բնույթը, գործերին առնչվող այլ մանրամասներ կներկայացվեն մամուլի ասուլիսի ընթացքում։

15:00-ին

Կանանց աջակցման կենտրոնի գրասենյակում (Երևան, Սեպուհի 2/1)

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Ընտանեկան բռնության ենթարկված կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի և ապաստարանների բարելավման» ծրագիրն ամփոփող միջոցառմանը: Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ, որի շրջանակներում վերանորոգվել ու բարելավվել են Կանանց աջակցման կենտրոնի գրասենյակի և ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանները: Բացման խոսք՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ զարգացման տնօրեն Անի Ջիլոզյան, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտակա, ՀՀ ԱՍՀ նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյան: Հեռ. 093433743:

V

18:00-ին

ՀԲԸՄ կոնֆերանս սրահում

տեղի կունենա «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդում. առավել ուժեղ ճանապարհային քարտեզ ունենալու ճանապարհին» խորագիրը կրող միջոցառում։ Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ԱՊՐԻ Արմենիայի կողմից ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները և առաջարկները։ Հետազոտության արդյունքները ներկայացնելուց զատ տեղի կունենա նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսլականի վերաբերյալ պանելային քննարկում: ԱՊՐԻ Արմենիան պատրաստակամ է տալ հայերեն հարցազրույցներ միջոցառման օրը՝ հետևյալ ժամերին. 17:00-17:30-ը և 19:30-20:00-ը։ Միջոցառման կենդանի տեսանկարահանումն արգելված է։ Ցանկացած նյութ, որը կպատրաստվի միջոցառման վերաբերյալ կամ հարցազրույց, որը կարվի միջոցառման շրջանակներում, պետք է հղում ունենա ԱՊՐԻ Արմենիային: Նշենք, որ միջոցառմանը մասնակցությունը գրանցմամբ է։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

10:30-ին

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում

տեղի կունենա «Եվրոպագիտություն. իրավունք, կառավարում և հաղորդակցություն» մագիստրոսական համատեղ ծրագրի մշակում» (DEGES) նախագծի ամփոփումը, որը Հայաստանում իրականացվել է առաջին անգամ «Erasmus Mundus Design Measures» գործիքի կիրառմամբ: «DEGES»-ն իրականացվում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ու Վիլնյուսի, Վիձեմեի կիրառական գիտությունների, Թբիլիսիի պետական և Լյուբլյանայի համալսարանների համագործակցությամբ:

Հեռ.094 52 52 65, 060 71 01 03:

V

Մամուլի ակումբներ

13:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Իշխանությունը զավթե՞լ է Վանաձորի համայնքը»թեմայով: Բանախոսներ՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Քոթանջյան, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ծրագրերի համակարգող Արբակ Սարգսյան: Վանաձոր համայնքն արդեն երկու տարի է փաստացի չունի ղեկավար, չնայած ունի ընտրված ավագանի։

14:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ

տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա-Տաշքենդ տեսակամուրջ՝ «ԵՏՀ գործունեությունը քաղաքացիների բարեկեցության համար» թեմայով, որի ընթացքում կամփոփվեն ԵՏՀ2020-2024թվականների աշխատանքի հիմնական արդյունքները։ 2024 թվականի փետրվարի 1-ից ԵՏՀ-ում աշխատանքի է անցնում Կոլեգիայի նոր կազմը։ Ներկայիս նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը լքում է իր պաշտոնը։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչ Բակիտժան Սագինտաևը:

Մշակույթ

18:00-ին

Հայաստանի նկարիչների միությունում

կմեկնարկի Վահան Քոչարի առաջին հետմահու ցուցահանդեսը՝ «Գեղանկարիչը՝ ոսպնյակից այն կողմ» խորագրով։ Ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունվարի 31-ը, հարգանքի տուրք է Քոչարի գեղարվեստական ժառանգությանը: Միջոցառումը կազմակերպվում է Քոչարի ընտանիքի կողմից: Լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ կազմակերպիչների հետ:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ