Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ողջունում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման քննարկումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման քննարկումը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է միության տարածած հայտարարությունը։

«ԵԽԽՎ-ումգերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն հանդես է եկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման առաջարկով, որին միացել են հինգ ազգային պատվիրակություններ ներկայացնող շուրջ 30 անդամներ։ Որպես այս նախաձեռնության հիմք՝ Շվաբեն մատնանշել է քաղբանտարկյալների առկայությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը, վեհաժողովի զեկուցողներ՝ Ադրբեջան այցելելու անհնարինությունը, ինչպես նաև փետրվարի 7-ին այնտեղ կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման հրավերի բացակայությունը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ԵԽԽՎ պատգամավորների այս նախաձեռնությունը՝ կարևորելով կատարված անօրինությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

ԵԽԽՎ-ում բարձրաձայնված անօրինականությունները շատ քիչ մասն են այն իրականության, որ տիրապետում է Ադրբեջանում։ Քաղբանտարկյալների մասին խոսելիս իրապես անհրաժեշտ է շեշտել, որ Ադրբեջանը կեղծ հիմունքներով դատական գործեր է հարուցում դեռևս Լաչինի անցակետից Կարմիր խաչի հոգածության տակ գտնվող անձանց նկատմամբ՝ բեմադրելով կամայական դատավարություններ և նախաձեռնելով անարդարացի վճիռներ։

Բռնի տեղահանված ավելի քան 100 հազար բնիկ հայերի ողջ գույքն ու ունեցվածքը ենթարկվում է անվերահսկելի թալանի, մինչդեռ Ադրբեջանը պետք է անմիջապես անվտանգության արտակարգ երաշխիքներ տրամադրեր հայության վերադարձի, կյանքի և գույքի ապահովության համար։ Իսկ նախագահական ընտրությունների դիտարկման հրավերի բացակայությունը ոչ այլ ինչ է, քան սպասվող ընտրակեղծիքների և Իլհամ Ալիևի՝ նախապես բեմադրված բացարձակ հաղթանակի նախերգանք։

Եվրոպական շրջանակներում, ցավոք, թարմ են պատկերացումները միայն վերջին շրջանում Ադրբեջանի հանցավոր գործունեության վերաբերյալ, սակայն արդի իրողությունները հարկ է դիտարկել պատմության պրիզմայի ներքո: Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումը շարունակությունն էր 90-ականներին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Շամխորի և այլ հայաշատ տարածքների հայաթափման, իսկ Ադրբեջանում ժողովրդավարական պրոցեսների քողի տակ դիկտատուրայի վերարտադրման պրակտիկան հիմնադրվել է դեռևս Հեյդար Ալիևի ժամանակաշրջանում՝ արտաքին աշխարհի անտարբերության ֆոնին:

Այն ժողովրդավարությունը, որը ծագեց արևմուտքում, տապալեց աշխարհի բազմաթիվ բռնապետություններ և վերածվեց խաղաղեցման և բարօրության առանցքային միջոցի, դաժանաբար սպանվեց Ադրբեջանում, որտեղ տեղի է ունենում ուղղահայաց դիկտատուրայի աներկբա վերարտադրություն՝ հիմքում ունենալով հայատյացությունն ու մարդատյացությունն առհասարակ»։

Հայերեն فارسی Русский

Վաշինգտոն այցի շրջանակում Փաշինյան-Թրամփ հանդիպում նախատեսված չէ

Վաշինգտոնում ավիավթարի նախորդ օրը մեկ այլ ինքնաթիռի օդաչու հայտնել է ուղղաթիռի հետ բախման վտանգի մասին. The Washington Post

ԵԱՏՄ-ում մեզ վատ չենք զգում, բայց չենք կարող չնկատել ՀՀ ապագայի համար տարբերակներ ձևավորելու ժողովրդի ձգտումները. Փաշինյան

Տրանսպորտի մեկ ուղետոմսը փետրվարի 1-ից կարժենա 150 դրամ. Երևանի ավագանին ընդունեց որոշումը

Վարչապետ Փաշինյանը խոսեց սահմանազատման գործընթացի ու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցրած կետերի մասին

Վարչապետը բացահայտեց, թե ինչ առաջարկ է Հայաստանն Ադրբեջանին արել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ

Երևանի ավագանու արտահերթ նիստ

Փետրվարի 1-ից մեկ ուղևորությունը 150 դրամ. ավագանին հաստատեց

Ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան