Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարը անվտանգային հարցերը լուծելու համար նոր դաշնակիցների կարիք է տեսնում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳ նախարարը անվտանգային հարցերը լուծելու համար նոր դաշնակիցների կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պետք է փորձի փնտրել նոր դաշնակիցների իր անվտանգային հարցերը լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ողջախոհ և ռացիոնալ պետություն մշտապես պետք է ջանքեր գործադրի նոր դաշնակիցներ և աջակիցներ փնտրելու ուղղությամբ։

«Առավել ևս դա մեզ համար ակնհայտ էր և հրամայական էր այնպիսի աղետից հետո, ինչպիսին էր 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները։ Մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ մեր դաշնակցային մեխանիզմները մեր ակնկալիքները չարդարացրին։ Հաճախ մեր կողմից հնչեցին գնահատականներ, որ մենք ականատես եղանք այդ մեխանիզմների չգործելուն։ Առավել ևս այս պայմաններում բնական է, որ մեր երկիրը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ իր անվտանգային մտահոգությունները փարատելու և լուծելու ուղղությամբ»,- նշեց Միրզոյանը՝ հերքելով անվտանգության այլ համակարգերին վերաբերող փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկությունը։

Այս համատեքստում նախարարը նաև հիշեցրեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, որը բարձրացրել է սահմանին անվտանգության մակարդակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ գործընկերների հայտարարությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում