Հունվարի 24-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

24 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

12:00-ին

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:

V

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի ասուլիսը։ Թեմա. Կրթության միջազգային օր. կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կրթության շարունակականության ապահովման հարցերը։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

13:45-ին

Դվին Մյուզիք Հոլում

կկայանա Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովի՝ AAEF2024-ի երկրորդ թողարկումը։

14:00-ին

Երեվանի Թեքեյան կենտրոնի սրահում (Խանջյան 50)

կկայանա կլոր սեղան-քննարկում՝ «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» թեմայով: Բանախոսներ՝ Կարո Վարդանյան, Կարինե Նալչաջյան եւ Կարին Տոնոյան: Ողջյունի խոսքերով հանդես կգան Արա Զոհրաբյանը եւ ուրիշներ: Կլոր սեղանը կվարի Հակոբ Ավետիքյանը: Հանդիպման ավարտին նախաձեռնող մարմինը կհայտարարի առաջիկա գործողությունների ծրագիրը: «Հայաստանի հայկական ժողովրդային շարժում» ՀԿ ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, ԿԱՄՔ ՀԿ ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, հասարակական գործիչներ՝ Նարե Նավասարդյանն ու Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, նախորդ շաբաթ խորհրդակցություն էին անցկացրել՝ քննարկելու ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ապազգային բովանդակությամբ դասագրքի մերժմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու միջոցառումներ։

18:00-ին

Dvin Music Hall-ում

տեղի կունենաNewmag-իթարգմանած ու հրատարակած, ֆրանսիացի հայտնի քաղաքագետ, աշխարհաքաղաքականության դոկտորՖրեդերիկ Անսելի՝ «Ուժի ուղիները. աշխարհաքաղաքականությունը 21-րդ դարում» գրքի շնորհանդեսը, որի մի զգալի մաս նվիրված է Կովկասին և Հայաստանին. Հայաստանի վերջին 30 տարիները, Արցախը, պատերազմը, հայ-ադրբեջանական թշնամանքը՝ ավելի գլոբալ համատեքստում ու ֆրանսիական քննախույզ հայացքի ներքո։ Հունվարի 24-ին քաղաքագետը կմասնակցի Ամունդի-Ակբայի կազմակերպած տնտեսական համաժողովին։ Հայաստանում 2-րդ անգամ հավաքվում են գաղափարական առաջնորդները, ոլորտի փորձագետները և նորարարները։Հենց համաժողովի ընթացքում՝ ժամը 18։00-ին տեղի կունենա Անսելի «Ուժի ուղիները» գրքի շնորհանդեսը։ Մուտքը՝ նախապես գրանցումով։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա հարցազրույց՝ «Ձմեռային զորակոչ. ի՞նչ խախտումներ են արձանագրվում» թեմայով: Բանախոս՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյան: Քննարկման օբյեկտիվությունն ապահովելու և Պաշտպանության նախարարության տեսակետը ներկայացնելու նպատակով քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

Մշակույթ

14:00-ին

ՀԳՄ-ում

կկայանա Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսություն։

V

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել