Հունվարի 23-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

15:00-ին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում

տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը։ Նախարար Միրզոյանը հանդես կգա ներածական խոսքով, որից հետո կպատասխանի լրատվամիջոցների հարցերին (յուրաքանչյուր լրատվամիջոցից մեկ հարց): Խնդրում ենք մինչև հունվարի 22-ը ժ. 17:00-ը տեղեկացնել ասուլիսին մասնակցության մասին՝ spokesperson@mfa.am էլ.հասցեին ուղարկելով ԶԼՄ համապատասխան ներկայացուցիչների տվյալները և առկայության դեպքում՝ հարցերը։

V

Պետական կառույցներ

12:00-ին

Հայաստանի ազգային գրադարանում

տեղի կունենա «Կրթության կառավարում» խորագրով «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ», «Կրթության կառավարման օրենսդրական կարգավորումներ», «Ֆինանսական կառավարումը բուհերում» և «Կրթության որակի ապահովումը բուհերում» գրքերի ներկայացումը: Այն նվիրվում է ՄԱԿ-ի հռչակած Կրթության միջազգային օրվան, որ տոնվում է հունվարի 24-ին: Գրքերի հեղինակներն են՝ տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժության դոցենտ, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը, տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտ Նոննա Խաչատրյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը: Կրթության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, գիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ։

V

12:00-ին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստերի դահլիճում /Իսահակյան 28, 1-ին հարկ/

տեղի կունենա նիստ, որի ընթացքում կքննարկվի «Էյչնեթ», «Թիվինետ», «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ», «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ», «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ», «ՌԱԴԻՈ ՊՌՈ», «ՅՈՒՔՈՄ» և ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։ Նիստը բաց է լրատվամիջոցների համար։

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա.2023 թվականի զեկույցը՝ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

V

14:30-ին

Հայաստանի պատմության թանգարանում

«Դրամը Հայաստանում. ժամանակներ և հարաբերություններ» խորագրով ցուցադրության փակման նախօրեին՝ թանգարանը կհյուրընկալի ՀՀ կենտրոնական բանկին, որը թանգարանին կնվիրաբերի բանկի հավաքածուից Հայաստանի երկրորդ (1999-2015 թթ.) և երրորդ (2018 թ.) շարքի շրջանառու թղթադրամները, որոնք տեղ են գտել «Դրամը Հայաստանում. ժամանակներ և հարաբերություններ» խորագրով ցուցադրությունում։ Այնուհետև ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին նվիրված ցուցասրահում տեղի կունենա մասնագիտական շրջայց, որը կվարի պ.գ.թ., ՀՊԹ հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

15:00-ին

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում /Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք/

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը 2024 թվականը մեկնարկում է «World Press Photo» ցուցահանդեսով, որին ներկայացվելու են լուսանկարչության հեղինակավոր մրցույթի 2023 թվականի մրցանակակիր գործերը, որոնք պատկերում են պատերազմի և խաղաղության արժեքը: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի ուկրաինացի լուսանկարիչ, տարվա լուսանկար անվանակարգի հաղթող Եվգենի Մալոլետկան, որի՝ Մարիուպոլի պաշարումի լուսանկարները արտացոլում են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանք մարդկային տառապանքը։ Մրցույթի 2023-ի երկարաժամկետ նախագիծ մրցանակին է արժանացել հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի «Ծեծված ջրեր» նախագիծը՝ Կենտրոնական Ասիայի դեպի ծով ելք չունեցող չորս երկրների ջրային ռեսուրսների համակարգման բացակայության խնդիրների վերաբերյալ:

V

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել