Ամերիկյան ինդեքսներն աճել են - 19-01-24
1 րոպեի ընթերցում
![Ամերիկյան ինդեքսներն աճել են - 19-01-24](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/01/1128481.jpg)
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.05%-ով և կազմել 37863.80 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 4839.81 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.70%-ով և կազմել 15310.97 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: