Հունվարի 19-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում (Տիգրան Մեծի պող., 23/1)

Արթուր Մկրտչյանի նախագահությամբ տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը: Խաչատրյանների փաստաբանական խումբ

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա«էդիթ պրինտ» հրատարակչությանգլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանի, «Անտարես մեդիա հոլդինգ»-իPRղեկավար Ռոզա Գրիգորյանի, «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանի, «Newmag»-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, «Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխատու-խմբագիր Հասմիկ Եղիազարյանիասուլիսը։ Թեմա.հրատարակչական գործունեության 2023-ի ամփոփում, «Գրքապտույտ» մրցույթի մեկնարկ, 2024-ի անելիքներ։

V

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանի ասուլիսը։ Թեմա.«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ամփոփում է 2023 թվականի աշխատանքները։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

15:00-ից

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում /Պետրոս Ադամյան 14/

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կազմակերպում է կլոր-սեղան քննարկում՝ նվիրված Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանը։ Կմասնակցեն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Հայաստանում Մարթե Էվերարդ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (ենթակա է հաստատման), ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու ուռուցքաբանության գծով Հայկուհի Գյոքչյան, ՀՀ ԱՆ ԱԱԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյան, առողջապահական ծրագրերի ղեկավար, FIDEC Մարիաննա Հակոբյան:

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ «Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն ամփոփում է ու ներկայացնում» թեմայով: 2023 թվականի արդյունքների, ստեղծագործական պորտֆելի և այս տարվա ծրագրերի մասին կպատմի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը:

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Պատմական թենիսի կորտերը՝ հանրային գերակա շահ. որտե՞ղ է հանրային շահը» թեմայով։ Բանախոսներ՝ Հայաստանի թենիսի չեմպիոն (1990-1991 թթ․) Աստղիկ Հովհաննիսյան, Հայաստանի թենիսի կանանց հավաքականի անդամ Արևիկ Թումանյան, ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյան: Քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին Կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ