Քաղաքականություն

Եռակողմ պայմանավորվածություններում «Զանգեզուրի միջանցք» երբեք չի քննարկվել․ Լավրով

3 րոպեի ընթերցում

Եռակողմ պայմանավորվածություններում «Զանգեզուրի միջանցք» երբեք չի քննարկվել․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում երբեք չի քննարկվել «Զանգեզուրի միջանցքը»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գերատեսչության 2023 թ․ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում։

Լավրովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին օրերի հայտարարություններին՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հաստատման վերաբերյալ։

«Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքը» երբեք չի քննարկվել այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերել նախագահ Պուտինը, նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ըստ նշված հայտարարության ՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվելու են, և Հայաստանը երաշխավորելու է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացվելու է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։

Լավրովի խոսքով՝ երեք երկրների փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում որոշվել է, որ բոլոր կապերի ու երթուղիների ապաշրջափակման դեպքում այն երկրները, որոնց տարածքով անցնում է տվյալ ապաշրջափակված երթուղին, լիովին պահպանում են իրենց տարածքում գտնվող այդ երթուղիների հանդեպ ինքնիշխանությունն ու իրավասությունը:

«Եռակողմ աշխատանքային խմբում դեռ 2023 թ․ հունիսին փոխվարչապետների մակարդակով պայմանավորվել են այն մասին, որ վերսկսվի նախ երկաթուղային տրանսպորտի հաղորդակցությունը», - ասել է Լավրովը։

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ դա համաձայնեցվել է, այնուհետև քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ վերջինս ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում այցելել էր Երևան։

«Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես դա ընդունվեց շատ, շատ դրական, բայց հետո ամեն ինչ անցավ․․․ Թե ինչը խանգարեց Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև հաղորդակցության բացման պայմանավորվածությունների իրագործմանը, չգիտեմ», - ասել է Լավրովը։

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում