Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իրենց պարտավորությունները. Պապոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա կետ, որտեղ նշված է, որ Ռուսաստանը պետք է վերահսկողություն սահմանի ինչ-որ ճանապարհի նկատմամբ. խոսքը բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

«Նման կետ գոյություն չունի։ Երբ որ մենք կարդում ենք 9-րդ կետը, տեսնում ենք, որ այդ կետը նրա մասին է, որ Հայաստանն ընդամենը պետք է ճանապարհ տրամադրի: Եվ Հայաստանը պատրաստ է այդ ճանապարհը տրամադրել՝ մեր օրենսդրությանը համապատասխան։ Իսկ ո՞վ է ասել, թե Հայաստանը երբևէ փակել է ճանապարհները։

Երկրորդը՝ խոսենք առհասարակ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կա՞ մեկ կետ, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանն ինչ-որ բան պարտավորվել են անել և արել են։ Չկա՛ այդպիսի կետ։ Բոլոր կետերը՝ այն, ինչ-որ իրենք պետք է անեին, չեն արել»,-ընդգծեց Պապոյանը։

Պատգամավորի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում տալուց առաջ թող բոլոր մարդիկ վերադառնան Լեռնային Ղարաբաղ, թող ադրբեջանցիները դուրս գան այդ տարածքներից, թող Լաչինի միջանցքը մնա, Ռուսաստանի Դաշնությունն իր խաղաղապահ կոնտինգենտով շարունակի Լաչինի միջանցքում և մնացած տարածքներում իրականացնել իր գործառույթները։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման կետեր կան, բայց այնպիսի կետ, թե Ռուսաստանն ինչ-որ բան պետք է վերահսկի՝ գոյություն չունի։ Խոսքը ճանապարհների բացման մասին է, կոմունիկացիաների ապաշրջափակման, ինչը Հայաստանի օրակարգն է»,- եզրափակեց Պապոյանը։

Հայերեն العربية English Español Türkçe 中文

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել