Քաղաքականություն

Մենք բանակը զարգացնում ենք, հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք մինչև վերջ. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Մենք բանակը զարգացնում ենք, հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք մինչև վերջ. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունի, սակայն զարգացնում է բանակը և հարկ եղած դեպքում պաշտպանվելու է մինչև վերջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանից վերջին շրջանում հնչող հայտարարությունների՝ տարածքային պահանջների ֆոնին հնարավոր պատերազմի վերաբերյալ հարցին:

«Կա՞ ինչ-որ ազդակ առ այն, թե ՀՀ-ն մտածում է, որ բոլոր պարագաներում միայն խաղաղություն է լինելու, իհարկե՝ ոչ: Մենք բանակ ունենք, բանակը զարգացնում ենք, հարկ եղած դեպքում մենք պաշտպանվելու ենք մինչև վերջ: Բայց մենք չենք պատրաստվում որևիցե երկրի վրա հարձակվել և որևիցե երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա»,-ասաց Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում