Հունվարի 15-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային ժողովում

կմեկնարկի ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը:

ՀՀ նախարարություններ

13:00-ին

Շրջակա միջավայրի նախարարությունում /Կառավարության 3-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, նիստերի դահլիճ/

տեղի կունենանախարար Հակոբ Սիմիդյանի մամուլի ասուլիսը։ Նախարարը կամփոփի նախարարության 2023 թվականի գործունեության արդյունքները և ոլորտում իրականացված բարեփոխումները։

14:45-ին

ՀՀ ներքին գործերի նախարարությունում /Նալբանդյան 130/

տեղի կունենա նախարար Վահե Ղազարյանի և նախարարի տեղակալների մասնակցությամբ տարեկան ամփոփիչ ասուլիս: Կամփոփվեն ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների 2023 թվականին իրականացրած աշխատանքները։ Նախարարության մասնաշենք մուտք գործելու համար անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: 011-54-73-14:

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանի և Սուրեն Մինասյանի մամուլի ասուլիսը։ Թեմա. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ամփոփում է 2023 թվականի աշխատանքները։

12։30-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում

տեղի կունենա ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․- ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ու միջազգային համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքները։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

13:00-ին

Խ.Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում

«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպությունը համալսարանի հետ համատեղ պաշտոնապես կազդարարեն «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախաձեռնության (ՔԿԿ) մեկնարկը։ ՔԿԿ-ն ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի նյութական և մեթոդական օժանդակությամբ։ Միջոցառման բացմանը ելույթ կունենան «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանն ու ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։ Միջոցառմանը հրավիրված են ԱՄՆ ՄԶԳ, ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, բուհի անձնակազմն ու ուսանողները։

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան՝ Ալիևի հայտարարությունից հետո» թեմայով։ Բանախոսներ՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյան, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյան:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ