Հունվարի 12-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

11:00-ին

«Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի կոնֆերանս սրահում (Հանրապետության 48)

տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը կամփոփի 2023թ. իրականացված առողջապահական ծրագրերի և միջոցառումների արդյունքները, կներկայացնի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության կազմակերպման, բուժաշխատողների կարիքների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կպատասխանի լրագրողների հարցերին:

V

16:30-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

(Մ.Մկրտչյան 5)

նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբտեղի կունենա4 կազմակերպությունների («Յու Էմ Ագրո» ՍՊԸ «Ագրոպրո» ՓԲԸ, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ, «Ջի Էն Սի ալֆա» ՓԲԸ) հետ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակում փոհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագրերի կնքման արարողությունը։ Սույն միջոցառման շրջանակում ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման (այդ թվում՝ ոռոգման նպատակով), ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։

Պետական կառույցներ

14:30-ին

Ծաղկաձորում

հունվարի 12-13-ըկանցկացվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանիառաջին մամուլի ասուլիսը, ինչպես նաև մեր մասնագետները կներկայացնեն ոլորտում առկա հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները, կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին: Տեղափոխումը և գիշերակացը կկազմակերպի Տեսչական մարմինը:

095-062506կամ094-002506: ՀՀ ՍԱՏՄ

V

10:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանիասուլիսը: Թեմա. ՊԵԿ-ն ամփոփում է մաքսային ոլորտի 2023 թվականի աշխատանքը։

V

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի ասուլիսը։ Թեմա.ՀՀ կրթության տեսչական մարմնի 2023 թվականի աշխատանքների ամփոփում։

V

11:00-ին

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (Տիգրան Մեծի 4, 5-րդ հարկ)

կազմակերպում է մամուլի ասուլիս՝ 2023 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ից

Ծաղկաձորի «Արարատ Ռեզորթ» հյուրանոցում (Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան 54)

տեղի կունենա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի 2023 թվականի հաշվետու միջոցառումը։ ՀԽԳՀ տնօրեն Զարուհի Մուրադյանը մասնակիցներին կներկայացնի հիմնադրամի կատարած մեկ տարվա աշխատանքը, ինչպես նաև 2024 թվականի գործունեության պլանավորումը։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ավելի քան 40 գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներ, հիմնադրամի միջազգային գործընկերները։ Հիմնադրամը միջոցառման երկրորդ հատվածում նախաձեռնել է նաև դասախոսություն-քննարկումներ՝ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ։

17:00-ին

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում (Աբովյան պուրակ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարևանությամբ)

կկայանա ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի փակման միջոցառումը, որտեղ կներկայացվեն ծրագրի հիմնական արդյունքներն ու հաջողությունները։ Բացման խոսք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ, ԵՄ ներկայացուցիչ, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ: Ծրագիրն իրականացվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի կողմից։

Հայերեն Русский

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի բանտարկյալների ցուցակների փոխանցումը ԿԽՄԿ-ին

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը

Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան․ Բաղերի

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան