Քաղաքականություն

ԱԽ քարտուղարն ու Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմով ՀՀ-ին աջակցությունը

1 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղարն ու Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմով ՀՀ-ին աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 9-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմի ղեկավարած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԽ քարտուղարը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։

«Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Նշել եմ, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:

Զրուցակցիս հետ անդրադարձ ենք կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին», - գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում