Հունվարի 10-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 հունվար, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

12:00-ին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում (Կառավարական տուն 3, 3-րդ հարկ)

տեղի կունենա նախարար Նարեկ Մկրտչյանի մասնակցությամբ մամուլի ասուլիս, որի շրջանակում նախարարը կամփոփի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2023-ին իրականացված աշխատանքը, կներկայացնի նաև 2024-ին նախատեսվող նոր նախաձեռնությունները։ Ասուլիսին կասմակցեն նաև նախարարի տեղակալները, Միասնական սոցիալական ծառայության պետը։ Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է։

V

Պետական կառույցներ

10:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի ասուլիսը: Թեմա. ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023-ի կատարված աշխատանքների ամփոփում։

V

11:10-ին

ՀՀ ԱԳՆ-ում

Տեղի կունենա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը

V

Մամուլի ակումբներ

13:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Կարմիր գծերի թանկացումից առաջ և հետո. ի՞նչ է փոխվել Երևանի փոքր կենտրոնում» թեմայով։ Բանախոսներ՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյան, վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյան: Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, Երևանի քաղաքապետարան:

Հայերեն Русский