Քաղաքականություն

Ռուսաստանը չի խանգարում ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Միլլեր

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի խանգարում ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն կշարունակի իր դիվանագիտական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և Ռուսաստանը չի խոչընդոտում այդ գործընթացին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ։

«Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում մեզ՝ իրականացնելու կարևոր դիվանագիտական ջանքերը, որոնք, ըստ մեզ, անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց», - ասել է Միլլերը՝ մեկնաբանելով Ռուսաստանի այն հայտարարությունները, որ այլ պետությունները չպետք է միջամտեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի նախատեսած հանդիպմանը, Միլլերը նշել է, որ համապատասխան հայտարարություն կարվի, երբ նման հանդիպման ժամկետները հայտնի լինեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում