Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր վերագործարկման հետ կապված որոշակի հաշվարկներ կան. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարավոր վերագործարկման հետ կապված որոշակի հաշվարկներ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հետ կապված որոշակի հաշվարկներ ունենք: Երասխի հատվածում, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 1 կիլոմետրի չափ է, որ շինարարական աշխատանք իրականացնելու կարիք կա։ Դրա կարիքը կա Մեղրիի ամբողջ հատվածում։ Մենք որոշակի հաշվարկներ ունենք, ընդ որում, մենք սկզբնական փուլում՝ 2021 թվականին, ունեինք որոշակի նախնական հաշվարկներ, հետագայում մեր Ճարտարապետաշինարարական համալսարանին ենք պատվիրել, որ ավելի մանրակրկիտ աշխատանք անեն: Մեր մասնագետների խումբը լավ, մանրակրկիտ աշխատանք է արել և ներկայացրել մեզ»,- ասաց նա։

Սանոսյանի խոսքով՝ եթե քաղաքական որոշումները հանգուցալուծում ստանան, ապա կսկսվի ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը։

Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին 2021 թվականի վերջին Սոչիում, ապա Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Գործընթացը, սակայն, շինարարության ակտիվ փուլ մինչ այս պահը չի մտել։

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/06/26

Ասիական ինդեքսներ - 26/06/26

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի

Փորձաքննությամբ պարզվել է՝ «Պանիր Լոռի»-ն արտադրում է վտանգավոր սննդամթերք

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին