Ադրբեջանը հայտարարում է, որ առաջարկել է պետական սահմանին Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում անցկացնել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը հայտարարում է, որ առաջարկել է պետական սահմանին Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում անցկացնել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1127123.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պետական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպելու առաջարկ են արել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Բայրամովն այս մասին հայտարարել է ասուլիսում:
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարները կարող են հանդիպել պետական սահմանին։ Մենք արել ենք այս առաջարկը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում կամ Հայաստանում հանդիպում անցկացնելուն, ապա՝ ինչո՞ւ ոչ։ Վաղ, թե ուշ դա պետք է լինի»,- ասել է Բայրամովը:
Նա տեսակետ է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը չպետք է պատանդ դառնա երրորդ երկրների համար:
Բայրամովը նշել է նաև, թե Երևանի և Բաքվի միջև դեռևս կան տարաձայնություններ խաղաղության պայմանագրի հարցում, սակայն դրանց թիվը էականորեն նվազել է: