Քաղաքականություն

Փաշինյանն ու Պուտինը զրուցել են «Պավլովսկ» թանգարանում շրջայցի ընթացքում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Պուտինը զրուցել են «Պավլովսկ» թանգարանում շրջայցի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել են ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Սանկտ Պետերբուրգի «Պավլովսկ» թանգարանում շրջայցի ընթացքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը մի փոքր ավելի հեռու կանգնած ԱՊՀ մյուս երկրների առաջնորդներից և ակտիվ զրուցում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում