Դեկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

10:00-ին

Երևանի քաղաքապետարանում

կգումարվի Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստը:

V

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանիասուլիսը։ Թեմա. Հայաստանի ծանրամարտի հավաքականի 2023 թվականի աշխատանքների ամփոփում։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

09:00-ին

Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ

«Մայր Հայաստան»-ը բողոքի ակցիա է իրականացնելու՝ սպասվող թանկացումներն ու թալանը կանխելու համար:

10:20-ին

Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց

լրագրողներին կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ժամը 11:00-ին, «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կկայանա Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի խնդրահարույց նոր դասագրքի վերաբերյալ մամուլի ասուլիս: Բանախոսներ՝ Մայր Աթոռի կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

14:30-ին

ԵՊՀ պատմության ֆակուլտետի 3-րդ հարկում գտնվող Մանանդյանի անվան լսարանում (Սև շենք, Աբովյան փ.)

կկայանա հայոց մեծն պատմաբան ու լեզվագետ, ԽՍՀՄ ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի հիշատակին նվիրված մրցույթի հանդիսավոր բացումն ու նախնական արդյունքների ամփոփումը։ Մրցույթին ներկա կլինի նաև մրցույթի նախաձեռնողներից մեկը՝ Հակոբ Մանանդյանի ժառանգ, հասարակական գործիչ Էլեոնորա Մանանդյանը։

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝

«Կիբեռանվտանգության մասին» օրենքում փոփոխությունները կկարգավորե՞ն խնդիրները» թեմայով: Բանախոսներ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյան, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Արթուր Պապյան: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Կիբեռանվտանգության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել:

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործըթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» թեմայով: Բանախոսներ. ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյան: Բանախոսները կանդրադառնան նաև 2024թ. մայիսին նշվելիք ԵԱՏՄ հիմնադրման 10-ամյակին, ինչպես նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարվան:

V

Մշակույթ

18:00-ին

Երվանդ Քոչարի թանգարանում

կկայանա «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատումը» ցուցահանդես և անիմացիոն տեսաֆիլմի շնորհանդեսը: Անիմացիոն տեսաֆիլմը ստեղծվել է Երվանդ Քոչարի թանգարանի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցության շնորհիվ: Հատուկ մշակված սցենարի համապատասխան ստեղծված անիմացիայի շնորհիվ այցելուն/օգտատերը ներթափանցում է Քոչարի ստեղծած «Սասունցի Դավիթ» էպոսի 7 նկարազարդումների մեջ: Գրաֆիկական, տեսողական բազմազան էֆեկտների և ֆիլտրերի կիրառմամբ, ստեղծագործությունների բաղկացուցիչ տարրերի երկչափ, եռաչափ վերափոխումներով անիմացվում է ներկայացված սյուժեն, կենդանանանում են էպոսի հերոսները, հայերեն, անգլերեն լեզուներով հնչում են էպոսյան այն տողերը, որոնք ոգեշնչել են Քոչարին ստեղծելու հատկապես այդ գրաֆիկական էջը:

19:00-ին

Նարեկացի արվեստի միությունում /Վարդանանց 16/1, մուտքը Արամի փողոցից/

կկայանա Ֆրունզիկ Մկրտչյանի հուշ-երեկո՝ «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրություն:

V

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը