Տնտեսություն

ԵԱՏՄ-ն Իրանի հետ ստորագրել է լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն Իրանի հետ ստորագրել է լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներն Իրանի հետ ստորագրել են լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով՝ «ТАСС»-ը։

Ստորագրումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ Արարողության ժամանակ փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալի-Աբադին։ Համաձայնագիրը ստորագրել են նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ է 2019 թվականի հոկտեմբերի 27-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում