Քաղաքականություն

ԱԺ նախագահը չի բացառում սահմանազատման հարցը խաղաղության հնարավոր պայմանագրից տարանջատելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը չի բացառում սահմանազատման հարցը խաղաղության հնարավոր պայմանագրից տարանջատելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցը կարող է տարանջատվել խաղաղության հնարավոր պայմանագրից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար տևել, կարող է նույնիսկ տարիներ տևել: Իրական խաղաղության գնացող երկիրը որևիցե խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ»,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է:

Ըստ նրա՝ սահմանների սահմանազատման, սահմանագծման գործընթացը կարող է իսկապես շատ երկար տևել:

«Այո, չեմ բացառում, որ նման տարբերակը կարող է Հայաստանի համար ընդունելի լինել»,-ընդգծեց Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում